Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ

12:05, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ

14.05.2017թ. «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդված:
     Հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:
     Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ, որի առիթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից 19.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

| | |
1727 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am