Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների առթիվ հարուցվել է 7 քրեական գործ

12:45, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների առթիվ հարուցվել է 7 քրեական գործ

14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում:
     Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը:
     Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:
     Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 20.05.2017թ. դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ՝
     1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը և ընտրակաշառք տալը):
     3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը).
     1-ը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը).
     1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-ր հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը և պաշտոնեական լիազորություններն անցնելը).
     1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք).
     Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 120 հաղորդումներից 20.05.2017թ. դրությամբ 8-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 89-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:
     Մնացած 16 դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
     Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

1248 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
անիցյալ հայ ազգ
անիցյալ հայ ազգ 12:51, 20.05.2017
Սերժ սիկտիր
ombudsman
ombudsman 12:52, 20.05.2017
ոչ մեկին էլ չեն պատժի, ոչ մի քր.գործ էլ չի հարուցվի.. դրանք բոլորը մարդկանց աջքերին թոզ փչել է։
անիցյալ հայ ազգ
անիցյալ հայ ազգ 12:55, 20.05.2017
Սերժ հեռացիր սիկտիր
քանի լեզվով ասենք, ինչքան ասենք
vaejin hayi verj@
vaejin hayi verj@ 13:44, 20.05.2017
Jhudner@ hasan irents npatakin....hay@ gzhvel e
Hay@ tsaxum e ir zavakin....ir tsnoxin....inqn iren
10 hazar dramov
Hay@ hay-hoyum u anitsum e inqn iren
Ir tsnoxin .....ir zavakin....inqn iren...bayts jhudi masin voch mi xosq