Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վարչապետը չի հաստատում գնումների ընթացակարգը. ասֆալտապատման, կանաչապատման, անգամ էտման աշխատանքները կիսատ են մնացել. «Ժամանակ»

11:00, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Վարչապետը չի հաստատում գնումների ընթացակարգը. ասֆալտապատման, կանաչապատման, անգամ էտման աշխատանքները կիսատ են մնացել. «Ժամանակ»

«Տևական ժամանակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հաստատում ՀՀ կառավարություն ներկայացված գնումների ընթացակարգը, և քանի որ մի շարք մարզերում, համայնքային բնակավայրերում իրականացվում են աշխատանքներ՝ ասֆալտապատման, կանաչապատման և այլ, բոլոր գործերը մնացել են կիսատ, որովհետև կառավարությունը չի հաստատում գնումների ընթացակարգը, համայնքային ղեկավարները չեն կարողանում տենդեր հայտարարել, անգամ ծառերը, որ էտի սեզոնն անցել է, մի շարք համայնքներում չեն էտվել: Մի շարք փոքր քաղաքներում փոսերն արված են, բայց չեն կարողանում ասֆալտապատման համար մրցույթ հայտարարել ու քաղաքային բնակավայրերում, որտեղ քանդել են ճանապարհները՝ ասֆալտապատեն: Ոչ ոք չի հասկանում վարչապետի քայլերը, բոլորը լռելյայն սպասում են, թե երբ կստանան անհրաժեշտ «դաբրոն»»,-գրում է թերթը։
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

3605 | 1
Facebook