Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթևան ընտանիքի բնակարանի գնման համար. «Հայկական ժամանակ»

10:45, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթևան ընտանիքի բնակարանի գնման համար. «Հայկական ժամանակ»

«2017 թվականի պետական բյուջեից 546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթևան ընտանիքի բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար: Երեկ մայիսի 19-ին, Շիրակի մարզպետարանում ԲԳՎ տրամադրվեց 26 ընտանիքի, իսկ մյուսներինը կտրամադրվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ անօթևան ընտանիքներին տրամադրվելու 118 հատ 1,53 հատ երկու և 12 հատ 3 սենյականոց բնակարաններ: Մեկ սենյականոց բնակարանի համար պետությունը հատկացնում է 4 մլն 923 հազար դրամ, երկուսի համար 6 մլն 17 հազար դրամ, երեքի համար 7 մլն 111 հազար դրամ: ԲԳՎ-ներ ստացած քաղաքացիները դժգոհ են պետական այս ծրագրից: Նշում են, որ Գյումրիում նշյալ գներին համապատասխան բնակարան գոյություն չունի: «Ես երկու սենյակ եմ կորցրել, բայց 6 միլիոն են տալիս, որը բավարար չէ երկու սենյականոց բնակարան գնելու համար: Վեց միլիոնով լավ տուն չես առնի, ստիպված չարյաց փոքրագույնն ենք ընտրելու: Տունը որակով պետք է լինի, անորակ տունն առնեմ, ի՞նչ անեմ: Մի տեղ տեսել ենք 2 սենյականոց, բայց երկու սենյականոցի նման չէ։ Հնարավորություն չունենք, որ վրան գումար ավելացնենք, մոլորված մնացել ենք»,- ասում է Ռոզա Ասատրյանը: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը համամիտ չէ ԲԳՎ ստացած քաղաքացիների հետ: Նրա խոսքով, ցանկության դեպքում հնարավոր է գնել բնակարան: «Մեր քաղաքում կարող են բնակարան գտնել այդ գումարով: Այլ հարց է, որ քաղաքացիները ցանկանում են բնակարաններ գնել կենտրոնական մասերում, վերանորոգված և շքեղ հարմարություններով»,- ասաց մարզպետը: 83 ընտանիքի ԲԳՎ տրամադրելով՝ պետության պարտավորությունն ավարտվում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների նկատմամբ: Սրան զուգահեռ, Գյումրիում շարունակում է մնալ մոտ 3000 ընտանիք, ովքեր բնակվում են տնակներում, բայց չունեն անօթևանի կարգավիճակ: «Դա չի նշանակում, որ նրանք երկրաշարժի հետևանքով են անօթևան: Մեզ մնում է միայն լուծել մարզի գյուղական համայնքներում առկա 171 ընտանիքի անօթևանության խնդիրը: Սրանով մենք ավարտում ենք մարզում ունեցած անօթևանության այն խնդիրը, որն առաջացել է երկրաշարժի հետևանքով»,- պարզաբանում է մարզպետը»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

1765 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am