Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստվո՞ւմ եք ընտրություններին ցուցակագրած դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին պատժի ենթարկելու հարցը քննարկել հանձնաժողովում». Գորգիսյանը՝ Բոստանջյանին

20:00, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Պատրաստվո՞ւմ եք ընտրություններին ցուցակագրած դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին պատժի ենթարկելու հարցը քննարկել հանձնաժողովում». Գորգիսյանը՝ Բոստանջյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ են դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ կապված սկանդալային դեպքերով զբաղվել ու նրանց պատժելու հարցը քննարկել հանձնաժողովում:
     «Խոշոր առումով ես հասկանում եմ, որ այդ հարցը պետք է դնել քննարկման, բայց չեմ կարծում, որ պատժամիջոցների մեծ ինստիտուտ պետք է կիրառել: Բոլոր դեպքերում կարող են լինել նաև բացթողումներ, ոչ ցանկալի զարգացումներ: Պետք է դա ամրագրենք ու գտնենք միջոցներ, որպեսզի չկրկնվեն»,- պատասխանեց թեկնածուն:
     Գորգիսյանը նաև հարցրեց՝ ինչպես է Բոստանջյանը վերաբերում կրթօջախների կուսակցականացմանը: «Այո, ստացվել է էդպես: Ոչ թե որևէ մեկն ասում է՝ արի, կուսակցական դառի, պարզապես իրենք դառնում են կուսակցական՝ բացահայտ, կամ՝ ոչ: Ի՞նչ կարող ենք անել»:

4673 | 8
Facebook