Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է

19:25, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
     Մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազության կողմից «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատում թույլ տալու համար կաշառք ստանալու փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը ձերբակալվել էր: Տեսուչին առաջադրվել է մեղադրանք, որից հետո վերջինս կալանավորվել է:
     Նույն քրեական գործով ձեռնարկված միջոցներով տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահ Կ. Պ-ն, նույն կազմակերպության պաշտոնատար անձի՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ Ա. Ս-ի հետ նախնական համաձայնությամբ 2017թ. մարտ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս. Թ-ից ստացել է 140.000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողության՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութն ապօրինաբար անտառից դուրս բերումը և Ս. Թ-ի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար:
     Ավագ անտառապահ Կ. Պ-ին ևս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբով կաշառք ստանալու համար և վերջինս կալանավորվել է:
1253 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
....
.... 20:50, 19.05.2017
էս քանի տարի է անընդհատ լսում եմ որ ծառահատողներին կալանավորում են բայց չգիտես ինչու անընդհատ ծառ են կտրում..՝ կամ չեն վախենում, կամ էլ գլխներին սարգում են որ փող պոկեն։