Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

«Կրեմլը մտահոգված է Թրամփի ապագայով». Bloomberg

16:30, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Կրեմլը մտահոգված է Թրամփի ապագայով». Bloomberg

Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմփի ապագան ծայաստիճան անորոշ է: Սա բացատրվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությամբ: Այս մասին գրում է Bloomberg լրատվականը` հղում անելով իր աղբյուրին:
     Լրատվականը նշում է, որ Ռուսաստանը հույսեր է ունեցել, որ կես տարվա ընթացքում Դոնալդ Թրամփը կկարողանա ամրապնդել իր դիրքերը Վաշինգթոնում: Բայց եթե անգամ այնպիսի սովորոկան իրադարձությունն, ինչպիսին Թրամփի հանդիպումն է ՌԴ արտգործնախարարի հետ, նման փոթորիկ է բարձրացնում Միացյալ Նահանգներում, ապա գործընթացների բնականոն ընթացք ապահովելը պարզապես անհնար է դառնում, ավելին, իրադրությունն ավելի է լարվում:
     Այս իրավիճակում Կրեմլի համար անհնար է դառնում առանցքային հարցերի շուրջ, ինչպիսին Սիրիայի պատերազմը, Ուկրաինայի հակամարտությունն ու հակառուսաստանյան պատժամիջոցներն են, երկխոսություն սկսել Վաշինգթոնի հետ, նկատում է լրատվականը:
     Լրատվականը մեջբերում է ռուսական «ՎՏԲ» բանկի ղեկավար Անդրեյ Կոստինին, ով CNBC-ի հետ զրույցում ասել է, որ ամերիկացի պաշտոնյաների ցանկացած հանդիպում ռուս դիվանագետների հետ դիտարկվում է իբրև հանցագործություն: «Ես չեմ հասկանում, ինչ են ուզում նրանք, ովքեր շարունակում են պատմության այս ընթացքը` միջուկայի՞ն պատերազմ երկու գերտերությունների միջև»,- ասել է Կոստինը:

3004 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am