Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

ԱԺ 6 հանձնաժողովների նախագահներին առաջադրեց ՀՀԿ-ն, 3-ին՝ «Ծառուկյան» դաշինքը

16:10, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
ԱԺ 6 հանձնաժողովների նախագահներին առաջադրեց ՀՀԿ-ն, 3-ին՝ «Ծառուկյան» դաշինքը
     Ձայների 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ Աժ-ն ընդունեց մշտական հանձնաժողովների թիվը 12-ից 9 սահմանելու մասին՝ հանրապետականի ներկայացրած հարցն՝ իր ենթակետերով։
     Հիշեցնենք՝ հարցի հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը նշել էր, որ մի քանի հանձնաժողովներ մոտ են իրար ոլորտներով, ուստի դրանք կմիավորվեն և կդառնան մեկ հանձնաժողով․ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի մասին է, որն առաջարկվում է միավորել պետաիրավական հարցերի հանձնաժողովին։
     Երկու իրար մոտ ոլորտներ են նաև առողջապահության և սոցիալական հանձնաժողովները:
     Երրորդ վերամիավորված հանձնաժողովներն են լինելու գյուղատնտեսության ու տեղական կառավարման հանձնաժողովները:
     «Ելք» խմբակցությունը պնդում էր, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կրճատելն ու այն պետաիրավական հարցերի հանձնաժողովին միացնելու պատճառը դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելն է։
     Այժմ Աժ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների առաջադրման կարգը։ 6 հանձնաժողովների նախագահներ կառաջադրեն ՀՀԿ-ն, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքը։
     Եվ այսպես, ՀՀԿ-ն առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Հակոբ Հակոբյանի թեկնածությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջարկում է Արմեն Աշոտյանի թեկնածությունը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջադրում է Կորյուն Նահապետյանի թեկնածությունը։ «Ծառուկյան» դաշինքը գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Վարդան Բոստանջյանի թեկնածությունը։ Պետաիրավական ու մարդու իրավունքների հանձնաժողվում ՀՀԿ-ն առաջադրում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջարկում է Խոսրով Հարությունյանի թեկնածությունը։ «Ծառուկյան» դաշինքը տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը։ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրում է Գագիկ Մինասյանի թեկնածությունը։
2042 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
vrejin hay
vrejin hay 16:43, 19.05.2017
De nikol na eli ....sax kyanq kapikutyunerov @ntaniq a pahum
DRA erexeqn el kasen de-potan-ka her unen
Gortsi e gnum
En ut eshin el hetevits a gtsel
Kapikutsyin@ kyanqi npatak sarqrl
hhki por-nkutyunnern e oronakanatsnum