Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Գևորգ Կոստանյանը կամ Հրայր Թովմասյանը, եթե մարդու իրավունքները պաշտպանող լինեին, դատախազ, նախարար եղած ժամանակ կպաշտպանեին»․ Ն․ Փաշինյան

15:35, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Գևորգ Կոստանյանը կամ Հրայր Թովմասյանը, եթե մարդու իրավունքները պաշտպանող լինեին, դատախազ, նախարար եղած ժամանակ կպաշտպանեին»․ Ն․ Փաշինյան
     «ՀՀԿ-ին անհրաժեշտ է ինչքան հնարավոր է մեծ դաշտ ունենալ մարդու իրավունքների ոտնահարումն անարգել շարունակելու համար, դրա համար էլ նրանք ոչ մի թիզ չեն զիջում թշնամուն»,- մշտական հանձնաժողովների ձևավորման հարցի քննարկման ժամանակ, անդրադառնալով մարդու իրավունքների հանձնաժողովի կրճատմանն, ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ենթադրենք կա մարդու իրավունքների հանձնաժողով ու նախագահն ասենք՝ ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանն է կամ Հրայր Թովմասյանը․ ի՞նչ տարբերություն՝ էդ հանձնաժողովը գոյություն ունի՞, թե՞ ոչ․ էդ մարդիկ եղել են գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, եթե մարդու իրավունքները պաշտպանող լինեին, էդ վախտ կպաշտպանեին»,- շարունակեց Փաշինյանը։
     Հիշեցնենք՝ «Ելք»-ը պնդում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կրճատելն ու այն պետաիրավական հարցերի հանձնաժողովին միացնելու պատճառը դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելն է։
1852 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am