Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Թանգարանների գիշերվա խորհրդավոր միջավայրը գրավում է հատկապես երիտասարդներին». Մարինե Հարոյան

16:05, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Թանգարանների գիշերվա խորհրդավոր միջավայրը գրավում է հատկապես երիտասարդներին». Մարինե Հարոյան

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն այս տարի Հայաստանում և Արցախում մասնակցելու է 113 թանգարան: Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի փոխանցմամբ` ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միջոցառմանը միացել են մի շարք նոր թանգարաններ:
     Միջոցառման այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարանում»:
     ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանի խոսքով` խորագրի մոտիվացիան Հայոց ցեղասպանությունն էր, Հոլոքոստը. «Հիմնական շեշտը դրված էր նրա վրա, որ աշխարհում բռնությունների ալիքը գնալով ավելի ու ավելի է բարձրանում»: Նրա կարծիքով` այն ամենն, ինչ կատարվում է աշխարհում, չպետք է անտարբեր թողնի նաև թանգարանին:
     «Թանգարանների գիշերվա խորհրդավոր միջավայրը գրավում է հատկապես երիտասարդներին. ավելի աշխարհիկ պայմաններում շփվում են արվեստի ու մշակույթի հետ, ինչպես նաև նոր ծանոթություններ են ձեռք բերում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարինե Հարոյանը:

1436 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am