Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱԺ նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ինչո՞ւ չեք ուզում մարդու իրավունքների հանձնաժողովը «Ելք»-ին տալ»․ Արամ Սարգսյան

15:15, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«ԱԺ նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ինչո՞ւ չեք ուզում մարդու իրավունքների հանձնաժողովը «Ելք»-ին տալ»․ Արամ Սարգսյան
     Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը։ ՀՀԿ-ն առաջարկում է, որ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատվի 9-ի: Հարցի հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանն ասաց, որ մի քանի հանձնաժողովներ մոտ են իրար ոլորտներով, ուստի դրանք կմիավորվեն և կդառնան մեկ հանձնաժողով․ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի մասին է, որն առաջարկվում է միավորել պետաիրավական հարցերի հանձնաժողովին։
     Երկու իրար մոտ ոլորտներ են նաև առողջապահության և սոցիալական հանձնաժողովները:
     Երրորդ վերամիավորված հանձնաժողովներն են լինելու գյուղատնտեսության ու տեղական կառավարման հանձնաժողովները:
     «Ելք» դաշինքից Արամ Սարգսյանը նկատեց՝ եթե 6 հանձնաժողով պետք լիներ, կհիմնավորեին, որ պետք է 6 լինի։ Անկախ նրանից՝ մարդու իրավունքների հանձնաժողովը կլինի, թե ոչ, իրենք պայքարելու են մարդու իրավունքների համար։ «Լավ, նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու «Ելք»-ը, որ այդ հանձնաժողովն իրենը լինի։ Հանձնաժողովը «Ելք»-ին տալով՝ ՀՀ-ն էդ ոլորտում կունենա լուրջ առաջընթաց։ Էս էն թեման է, որ կբարձրաձայնվի աշխարհով մեկ։ Կանեք՝ ապրեք, չեք անի՝ ձեր գործն է, մենք էլի պաշտպանելու ենք մարդու իրավունքները»,- ասաց Սարգսյանը։
     Ավելի վաղ ելույթ էր ունեցել նաև դաշինքի պատգամավոր Ա․ Զեյնալյանը՝ կրկին համոզմունք հայտնելով, որ մարդու իրավունքների հանձնաժողովի կրճատման պատճառը «Ելք»-ին հանձնաժողովի նախագահի պաշտոն չտալն է։
3966 | 1
Facebook