Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդական դատախազությունը դադարեցրել է բռնաբարության գործով Ասանժի նկատմամբ հետաքննությունը

15:10, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Շվեդական դատախազությունը դադարեցրել է բռնաբարության գործով Ասանժի նկատմամբ հետաքննությունը

Շվեդական դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության գործի հետաքննությունը: Չեղարկվել է նաև նրա ձերբակալության հրամանը, հաղորդում է РИА новости-ն։

Դա հնարավոր է դարձել ՄԱԿ-ի համապատասխան աշխատանքային խմբի որոշման շնորհիվ: 2016 թվականի փետրվարին խումբը որոշել էր, որ Շվեդիան և Մեծ Բրիտանիան Ասանժին զրկում են ազատության իրավունքից:

2012 թվականի հունիսից Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում: Նա մտավախություն ուներ, որ իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն Շվեդիային:
     Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է սակայն, որ Ջուլիան Ասանժը կկալանավորվի, եթե լքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

8242 | 0
Facebook