Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱՄՆ Պետդեպ՝ պարզաբանումներ տալու

14:30, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱՄՆ Պետդեպ՝ պարզաբանումներ տալու
     Երկու օր առաջ Վաշինգթոնում՝ Թուրքիայի դեսպանության մոտ տեղի ունեցած բախումներից հետո Պետդեպարտամենտը պարզաբանումներ տալու համար կանչել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սարդար Քըլըչին։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Քըլըչը հանդիպել է պետքարտուղարի տեղակալ Թոմ Շեննոնի հետ։
     Հիշեցնենք, որ Էրդողանի այցի ժամանակ նրա կողմնակիցները հարձակվել են թուրքական դեսպանատան դիմաց խաղաղ ցույցի մասնակիցների՝ հայերի, քրդերի, հույների և ասորիների վրա ու դաժան ծեծի ենթարկել։ Տուժել է 11 մարդ։ Ենթադրվում է, որ դրանք եղել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները։ Ձերբակալվել է 2 մարդ, իսկ ոստիկանությունը չի պարզաբանել՝ արդյո՞ք նրանք Էրդողանի անձնական անվտանգության աշխատակիցներն են։ Թուրքիայի դեսպանությունը հայտարարել է, թե «ցուցարարներն ագրեսիվ են պահել իրենց»։ Իսկ սենատոր Ջոն Մաքքեյնը Սպիտակ Տանը կոչ է արել վռնդել Թուրքիայի դեսպանին ԱՄՆ-ից։
9051 | 0
Facebook