«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հիստերիա է առաջացրել Բաքվում»․ Գագիկ Համբարյան
![]() Ինչպես և սպասվում էր, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, կապված վերջին օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինադադարի խախտման դեպքերի հետ, մեծ իրարարնցում է առաջացրել Բաքվում։ Առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում բացահայտ նշել են այն կողմին, ով խախտում է զինադադարը։ Դա Ադրբեջանն է, որին պատասխանել է Արցախը։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Մինսկի խմբի համանախագահներին և մեղադրել վերջիններին անարդար և ոչ օբյեկտիվ դիքորոշման համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհում է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն պարտադրում Հայաստանին կյանքի կոչել, իրենց բնութագրմամբ, թարմացված Մադրիդյան սկզբունքները։ Հետաքրքիրն այն է, որ մեջբերելով այդ սկզբունքները, պաշտոնական Բաքվուն չի նշում, որ այն ՊԵՏՔ է իրականացվի փաթեթային տարբերակով, այլ ոչ թե այնպես, ինչպես դա ցանկանում են Բաքվում՝ փուլային։ Ադրբեջանը չի ուզում ընդունել, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը նախատեսում է «Դու ինձ,ես քեզ», այլ ոչ թե «Դու ինձ, իսկ ես քեզ ոչինչ» տարբերակը։ Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը ապտակ էր Իլհամ Ալիևին, որին պարզ հասկացրեցին, որ միջնորդների համբերությունը անսպառ չէ, իսկ ինքն էլ՝ Իլհամը, իր երազած այն համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչը չէ, ով կարող է աշխարհի խոշորագույն տերությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի անվան հետ խաղալ և տապալել նրանց խաղարարար առաքելությունը։ |