Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Լոռեցի Սաքո». «Արտ Ֆեստ»-ը գնում է մարզային թատրոններ

19:05, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Լոռեցի Սաքո». «Արտ Ֆեստ»-ը գնում է մարզային թատրոններ

«Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնում շարունակվում են թատերական ներկայացումների դիտումները, որոնց թատերասերներից բացի` հետևում են նաև փառատոնի ժյուրիի անդամները: Փառատոնի պաշտոնական կայքը տեղակցնում է, որ այս անգամ ներկայանալու հերթը Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոնինն է` վերջերս բեմադրված «Լոռեցի Սաքո» դրամայով:
     Այն պատմում է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց մասին, որոնց բժիշկները որոշակի հոգեբանական փորձի միջոցով ցանկանում են բերել դեպի իրական աշխարհ, դեպի սառը դատողություն:
     Ներկայացումը բեմադրել է Աշոտ Սարգսյանը` Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա: Բեմադրության հիմքում այն գաղափարն է, որ յուրաքանչյուր բանական էակ կարող է կորցնել ժամանակի զգացողությունը և մոռանալ, որ ժամանակի ընթացքում անավարտ է թողել շատ կարևոր գործեր, և կարծես արդեն ուշ է որևէ բան փոխելու համար, բայց, հույսը վերջինն է մեռնում…
     Լոռեցի Սաքոյին մարմնավորել է Արմեն Սիմոնյանը, սատանաների դերում հանդես են գալիս Գագիկ Սողոյանը և Հակոբ Հարությունյանը, իսկ թրքուհու կերպարում Նարինե Սարգսյանն է:
     Հոգեբանական դրաման «Արտ Ֆեստի» շրջանակներում Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոնի բեմում կլինի մայիսի 19-ին:

1359 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am