Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Այսօր տասնյակ կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է

12:40, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Այսօր տասնյակ կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է

Այսօր սուզալողի աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն, աշխարհի 11-ակի ռեկորդակիր և մարդկային կյանքեր փրկած հերոս Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է։ Կենդանի լեգենդը դառնում է 64 տարեկան։ Մարզական հաջողությունների բացի Կարապետյանի անունը պատմության էջերում կմնա որպես 3 անգամ տասնյակ մարդկանց կյանք փրկած անձնավորություն։

1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի մարզաբազայից ավտոբուսով վերադառնալիս է եղել Երևան։ Ավտոբուսում այդ պահին եղել է երեսունից ավել ուղևոր` նաև մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքությունը, ստիպված կանգնեցրել է մեքենան և դուրս եկել։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը տեղից շարժվել է։ Վարորդի բացակայությունն առաջինը նկատել է հենց Կարապետյանը, ով ամենից մոտն է նստած եղել վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ` Շավարշը արմունկով ջարդել է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղել ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ, իրավիճակի վերլուծության ընթացքում, պարզվել է, որ այդ որոշումը միակ ճիշտ ելքն էր՝ վթարից խուսափելու համար։

Այսօր տասնյակ կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է
Այսօր տասնյակ կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է

     1976 թվականի սեպտեմբերի 16-ին Կարապետյանը փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվել է ջուրը` խեղդվող մարդկանց փրկելու։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում, Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը թոքերի բորբոքում է տարել, որը բարդացել է սեպսիսով։ Այս սխրանքները, ցավոք, լուրջ վնաս են հասցրել Կարապետյանի առողջությանը, և նա լքել է պրոֆեսիոնալ սպորտը։
     1985 թվականի փետրվարի 15-ին Կարապետյանը կրկին մարդկային կյանքեր է փնտրել։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրդեհ էր բռնկվել։ Կարապետյանն, իմանալով այդ մասին, առաջինների թվում է եղել, ով ժամանել է դեպքի վայր՝ հրշեջներին օգնության հասնելու։ Նա բազմաթիվ վնասվածքներ և այրվածքներ է ստացել, բայց, միևնույն է, մինչև վերջ փորձել է օգնել փրկարարներին։
Այսօր տասնյակ կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է
Այսօր տասնյակ կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է

     Նա այդպես էլ չդարձավ ԽՍՀՄ հերոս, սակայն 2010-ի մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով։ Նրա անունով կոչվել է աստերոիդ (3027 Շավարշ), Շավարշ Կարապետյանի անունով սուզալողի համառուսական երիտասարդական մրցումներ են անցկացվում։ 2007 թվականի ապրիլի 24-ին Կարապետյանը հիմնել է «Շավարշ Կարապետյանի անվան բարեգործական հիմնադրամ», որը գործունեություն է ծավալում սպորտի ոլորտում։ UNESCO-ի կողմից պարգևատրվել է «Fair Play»-ի համար շքանշանով, որը տրվում է սպորտում կատարած սխրանքների համար, չնայած որ Կարապետյանի սխրանքը սպորտային չէր։

3118 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
-
- 17:49, 19.05.2017
e
մի մարդ
մի մարդ 18:01, 19.05.2017
Աստված քեզ պահապան: