Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Թուրքիայի քրդերն արձագանքել են ՀՀ ԱԺ անդրանիկ նիստն ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովի կողմից նախագահելու փաստին». Կարեն Հովհաննիսյան

12:35, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Թուրքիայի քրդերն արձագանքել են ՀՀ ԱԺ անդրանիկ նիստն ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովի կողմից նախագահելու փաստին». Կարեն Հովհաննիսյան

Թուրքիայի քրդերն արձագանքել են երեկ Հայաստանում ԱԺ անդրանիկ նիստն ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովի կողմից նախագահելու փաստին:
     «Մեր պատմության մեջ սա եզակի դեպք է, երբ քրիստոնյա երկրում, երկրի խորհրդարանի բացումն ու գլխավոր նիստի նախագահությունը վստահվում է ազգությամբ քուրդ պատգամավորի, ով պատգամավոր է դարձել հատուկ ընթացակարգով»,- ասված է Հաքքարիի HDP-ի տեղական կառույցի պաշտոնական հայտարարության մեջ:
     «Առաջին անգամ է, որ ազգությամբ քուրդ նախագահողի մի կողմում նստած է երկրի ղեկավարը, մյուս կողմում կրոնական համայնքի ղեկավարը, իսկ նա նախագահում է խորհրդարանի նիստը»,- ասել է Շըրնաքի HDP տեղական կառույցի ղեկավար Աբեեթ Աեքան:
     «Թուրքիայում ապրում են մի քանի տասնյակ միլիոն քուրդ, սակայն մինչ օրս քրդերը պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ոտնահարվում են ամեն օր և ամեն տեղ թուրքերի կողմից, սակայն Հայաստանում, որտեղ բնակվում են մի քանի հազար քուրդ, հայերը բարեկամաբար վստահում են խորհրդարանի անդրանիկ նիստի նախագահությունը ազգությամբ քրդի, ով պատգամավոր է դարձել նույնպես հայերի բարի կամքի շնորհիվ»,- ասել է Մարդինի ինքնապաշտպանական ջոկատների համակրգող Էրքան Յըլդըրըմը:

8445 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am