Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բարձր պաշտոններ ունենալն ամենամեծ կերպարանքը չէ»․ Գալուստ Սահակյան

12:30, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Բարձր պաշտոններ ունենալն ամենամեծ կերպարանքը չէ»․ Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակայնն այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե հե՞շտ է կրկին լինել շարքային պատգամավոր, արձագանքել է․ «Գալուստ Սահակյանը երբեք շարքային պատգամավոր չի լինում: Ըստ իս՝ բարձր պաշտոններ ունենալն ամենամեծ կերպարանքը չէ: Մարդ պիտի կարողանա իր գործը մինչև վերջ տանել, իսկ ես արդեն 88 թվականից քաղաքականության մեջ եմ»,- ասել է Սահակյանը։
     Դիտարկմանը, թե 18 տարի խորհրդարանում լինելով՝ չի՞ հոգնել քաղաքականությունից, պատասխանել է. «Քաղաքականությունից ոչ ոք երբեք չի հոգնում: Դա այն մասնագիտությունը չէ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում ձեռք ես բերում բուհերում սովորելու ընթացքում․ դա կենսափորձ է, որով դու ոչ թե խնդիրը լուծում ես՝ օգնելով, այլ կենսափորձդ տանում է նրան, որ ժողովուրդը լավ ապրի»:

2955 | 1
Facebook