Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Հայաստան է ժամանում հոլանդացի հայտնի գրողն` իր հետ բերելով հայերեն թարգմանված «Աշխարհի ամենալավ պապիկները» գիրքը

15:05, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Հայաստան է ժամանում հոլանդացի հայտնի գրողն` իր հետ բերելով հայերեն թարգմանված «Աշխարհի ամենալավ պապիկները» գիրքը

Առաջին անգամ հայերեն է թարգմանվել հոլանդացի հայտնի գրող, Gouden Griffel մրցանակի կրկնակի դափնեկիր Յան Պաուլ Սխուտենի և նկարիչ- իլյուստրատոր, հոլանդական Disney ամսագրի, Donald Duck-ի ծաղրանկարիչ Կեյս դը Բուրի «Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները» մանկական գիրքը:
     Սա փոքրիկ Հայկի և իր պապիկների մասին հետաքրքիր պատմություն է: Հայկն ունի 3 պապիկ: Նա, իհարկե, երեք տատիկ էլ ունի: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն: Պապիկները Հայկի համար հեծանիվ են սարքում, որպեսզի դպրոց գնա: Երբ Հայկը դժգոհում է ծակ անվադողերով, թեք ղեկով ու ծուռ ակներով հեծանվից, մի քիչ չափազանցնող, մի քիչ գլուխգովան պապիկները պատմում եմ անհավանական արկածներով լի իրենց մանկության պատմությունները՝ անպայման վերջում ավելացնելով՝ «Այո՛, տղա՛ս, մեր ժամանակ այդպես էր»: Պապիկները կարծես մրցում են իրենց մանկությունը որքան հնարավոր է եզակի և անկրկնելի ներկայացնելու համար:
     Զվարճալի նկարազարդումներով գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 20-ին` Մաշտոցի պուրակում, մայիսի 21-ին՝ Գյումրիի Լոֆթ զարգացման կենտորնում և մայիսի 22-ին` Տիկնիկային թատրոնում:

23021 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ԴՍՍ
ԴՍՍ 16:48, 19.05.2017
մոռացել էիք, որ դիմացներդ 1915-ի նույն թուրքն է