Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Թրամփը ևս մեկ ավիակիր է ուղարկել Կորեական թերակղզու մոտ

12:25, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Թրամփը ևս մեկ ավիակիր է ուղարկել Կորեական թերակղզու մոտ

ԱՄՆ ռազմածովային ուժերն սկսել են «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի վերատեղափոխումը դեպի Կորեական թերակղզի: Այս մասին հայտնում է CNN-ը: Այն այս սեզոնին զորավարժություններ կիրականացնի ԱՄՆ մեկ այլ ավիակրի՝ «Կարլ Վինսոն»-ի հետ:

Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում իրադրությունն առավել լարվել է, երբ լույս կիրակիի գիշերը Փհենյանը փորձարկել է հերթական ռումբը: Երկուշաբթի պաշտոնական Փհենյանը հայտնել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող մեկնարկի մասին: Հրթիռը թռել է 30 րոպե, թռիչքի հեռավորությունը կազմել է 800 կմ: Ընկել է Ճապոնական ծով՝ Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններից դուրս:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլին, թերակղզուն էր մոտեցել ԱՄՆ ավիակրային խումբը՝ «Կառլ Վինսոն»-ի գլխավորոյթյամբ:

3777 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am