Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Ասում էին՝ լավագույն հնգյակում ես, բայց ինչ-որ պահի ինչ-որ բան պատահեց, և ամեն բան այնպես չանցավ»․ Արծվիկ

11:45, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Ասում էին՝ լավագույն հնգյակում ես, բայց ինչ-որ պահի ինչ-որ բան պատահեց, և ամեն բան այնպես չանցավ»․ Արծվիկ
     «Եվրոտեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն, ինչպես արդեն նշել էինք, զբաղեցրել էր 18-րդ հորիզոնականը: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել և կիսվել զգացումներով: «Իմ թանկագիններ, իմ սիրելիներ, ես չեմ կարող խոսքերով փոխանցել այն զգացողությունները, որոնք ունեցել եմ վերջին կես տարվա ընթացքում, դա իսկապես անհավանական էր: Չեմ թաքցնում` եղել են և արցունքներ, և ուրախության պահեր: Եվ դա բնական է: Չէ՞ որ դեպի իմ երազանք տանող ուղին այնքան էլ հեշտ չէ, բայց ես ձեր օգնությամբ գնում եմ դրան ընդառաջ: Ձեր շնորհիվ ես հաղթեցի «Դեպի Եվրոտեսիլ» մրցույթում և դարձա այն մարդը, որը ներկայացրեց մեր մեծ հայրենիքը` Հայաստանը «Եվրոտեսիլ-2017»-ում:
     Դա ինձ համար իսկական հաղթանակ է, որովհետև իմ բեմական պրոֆեսիոնալ գործունեության 5 տարիների համեմատ դա ֆանտաստիկ արդյունք է:
     Իրականում այն, ինչ կատարվում է ինձ հետ, կարծես մի հետաքրքրաշարժ ֆիլմի սյուժե լինի: Այո՛, երազանքները կատարվում են, և դա ճիշտ է: Պետք է ձգտես շատ աշխատել ինքդ քեզ վրա, որովհետև իրականում երջանկություն է այդ բեմի վրա կանգնելը, հատկապես երբ լսում ես, որ դու համարվում ես ֆավորիտ, և քո մասին խոսում են բոլորը: Ասում են, որ դու քեզ արդարացրել ես 100%-ով: Ասում են, որ դու լավագույն հնգյակում ես, բայց ինչ-որ պահի ինչ-որ բան պատահեց, և ամեն բան այնպես չանցավ:
     Հավանաբար դա ճակատագիր է, և հետագայում արդեն ինձնից ոչինչ կախված չէր:
     Ես անսահման ուրախ եմ, որ ինձ լսել են միլիոնավոր մարդիկ: Դա յուրաքանչյուր արտիստի համար երազանք է, հավատացեք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, որոնք միշտ իմ կողքին է և ամեն ինչում ինձ աջակցում է, դա անգնահատելի է: Ես իսկապես անսահման երջանիկ եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ շուտով ձեզ կուրախացնեմ իմ նոր ստեղծագործություններով, քանի որ դուք գիտեք, ես տեղում մնալ չեմ սիրում:
     Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում»:
5619 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Edita
Edita 12:44, 19.05.2017
HERTAKAN XAYTARAK ,,ARVEST@,, CH@NDUNEC EVROPAN, DRA POXAREN MER DRACINER@ MI LAV URAXACAN...IROQ VOR HAYASTAN@ MNACEL E INCH -VOR ETNABAKERUM` CHXRATVOX, BYUJE KLPOX, BAXTAXNDIR ,, MASNAGETNERI,, HUYSIN...
The journalists violate the rights of free citizens
The journalists violate the rights of free citizens 19:12, 19.05.2017
Sut heqiatner mi patmir Arcvik civ-ciik yan (nuynisk azganun el chunes)veradarcir ev gtir qo yarin,qo erge nyul er kazmakerpich timn el poxakerner havaqvac:
Isk haxtox erkire da esim ovqer chen voroshum,da shat lrjoren entrvum e naxapes:


Portugaliayi ergn el er apushutyun bayc ibr Hayastane 12 miavor e tvel,da qo pes ashxarin miacac irakanutyunic anjatvac timn er Hayastani jurin:




















.
ARCVIK JAN AMENAKAREVOR@ SHAT LAV ERGECIR
ARCVIK JAN AMENAKAREVOR@ SHAT LAV ERGECIR 03:00, 20.05.2017
U SHAT LAV ANZNAVORUTIUNES MNACAC@ SAX QAXAQAKANUTIUNA ET EVRATESIL@