Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Ազիզի անվան գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնագետները ներկայացրել են հարվածային անօդաչու Saqr 1-ը: Այն հագեցած է համակարգային արբանյակային կապով, կարող է օդ բարձրանալ ու վայրէջք կատարել ավտոմատ ռեժիմով:
Դրա կորպուսը պատրաստված է թեթև ածխապլաստիկից: Թռիչքի հեռահարությունը կազմում է 2,5 հազար կմ, օդում կարող է մնալ 24 ժամ՝ բարձրանալով մինչև 6 կմ:
Այն կարող է կրել հրթիռներ՝ լազերային ղեկավարմամբ, հագեցած է FT-9 կառավարվող ավիացիոն ռումբերով: