Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Աշխարհի ամենամեծ ուղղահայաց այգին թթվածնով է ապահովում 3000-ից ավելի մարդու

22:10, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Աշխարհի ամենամեծ ուղղահայաց այգին թթվածնով է ապահովում 3000-ից ավելի մարդու

Կոլումբիայի Բոգոտա քաղաքում կառուցված շենքի արտաքինը պատված է կանաչ գորգով, որը ոչ միայն գեղագիտական, այլև էկոլոգիական կարևոր նշանակություն ունի: Այն թթվածնով է ապահովում տարեկան 3100 մարդու և համարվում է աշխարհում ամենամեծ ուղղահայաց այգին: «Բոգոտայի կանաչ սիրտ» անունն ստացած շենքը իսպանական լանդշաֆտային դիզայներական Paisajismo Urbano և կոլումբիական Groncol ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքն է: Շինության մտահղացումից մինչև իրագործում ընկած ժամանակահատվածը տևել է 16 ամիս: Այստեղ աճում է 115 հազար բույս՝ 10 տարբեր տեսակների, այդ թվում՝ բնաշխարհիկ:

Ուղղահայաց այգու պահպանման կարևորագույն խնդիրն այն ջրելն է: Ընկերությունները մշակել են ավտոմատ ջրման համակարգ, որը հավաքում է անձրևաջրերն ու, ելնելով խոնավության ցուցիչից, ջրում բույսերը:

Աշխարհի ամենամեծ ուղղահայաց այգին
Աշխարհի ամենամեծ ուղղահայաց այգին
Աշխարհի ամենամեծ ուղղահայաց այգին
Աշխարհի ամենամեծ ուղղահայաց այգին
3717 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am