Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ռիգայում այսօր կկայանա «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը

11:20, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Ռիգայում այսօր կկայանա «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը մայիսի 19-ին կցուցադրվի Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:
     Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում նկարահանվել են համաշխարհային աստղեր Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը և այլք: Նրանց հերոսները հայտնվում են սիրային եռանկյունու մեջ, որը ձևավորվում է Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին: Սա աշխարհում առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին:
     Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 21-ին, օրեր անց նաև Լոնդոնում:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս մահացել է ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող, հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելը:

1099 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am