Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ալժիրում շշերից տներ են կառուցվում, որոնք առավել դիմացկուն են եղանակային պայմանների նկատմամբ

23:05, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Ալժիրում շշերից տներ են կառուցվում, որոնք առավել դիմացկուն են եղանակային պայմանների նկատմամբ

Ալժիրի հարավ արևմուքում՝ Թինդուֆ քաղաքից ոչ հեռու, հայտնվել են արտասովոր տներ՝ շշերից: Արտաքինից դրանք նման են մյուս տներին, սակայն պատրաստված են ոչ թե կավից կամ աղյուսից, այլ ավազով լցված շշերից ու երեսպատված ցեմենտի շաղախով: Այս տների շինարարությամբ զբաղվող 27-ամյա Թաթեհ Լեհբիբ Բյեյքան պնդում է, որ նման տներն առավել կայուն են տարածաշրջանի էքստրեմալ եղանակային պայմանների նակատմամբ:
     Այս տներն արդեն դիմացել են 2015-ի հեղեղի փորձությանը. այն դեպքում, երբ սովորական աղյուսե տները հեղեղվել են ջրով ու փլվել, սրանք մնացել են անջրանցիկ: Բացի այդ, սրանց հաստ պատերն ու կլորավուն ձևն առավել հեշտ են դիմանում ավազե փոթորիկներին:
     Այսօրվա դրությամբ Թաթեհն արդեն կառուցել է 27 շշե տուն և չի պատրաստվում դադար առնել:

9529 | 0
Facebook