Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ-ն մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման ու հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողն Ադրբեջանն է»․ Ս․ Ֆարմանյան

10:35, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ-ն մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման ու հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողն Ադրբեջանն է»․ Ս․ Ֆարմանյան
     «Հակամարտության միջնորդական պատմության մեջ առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ-ն ստիպված մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման ու հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողն Ադրբեջանն է։ Սա ստիպված քայլ է՝ հաշվի առնելով, որ Արդբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերից։ Կարծում եմ՝ ՄԽ-ն Ադրբեջանի կողմից քաղաքական նման վարվեցողության շարունակման պարագայում ճիշտ կլինի մտածի հրադադարի խախտման դեպքերի պարագայում այդ երկրի կողմից կրած մարդկային կորուստների վերաբերյալ տվյալների հրապարակման հարցում, քանի որ Ադրբեջանն իր հասարակությունից թաքցնում է կորուստները՝ մոլորության մեջ պահելով նրանց»,- Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց հանրապետական Սամվել Ֆարմանյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության երեկվա հայտարարությանը, որտեղ նշված է․ «Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։
     Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։
     Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի համանախագների խումբը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»։
1315 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am