Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

15:45, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում: Հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն:
     Երեկոյի ընթացքում նախատեսված են նաև այլ անակնկալներ:
     «Trio Mandili»-ին անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին:
     Երեք վրացուհիները տարիներ առաջ նման հաջողության մասին չէին էլ ենթադրում: Նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին և ներբեռնեցին այն համացանց: Արդյունքում աղջիկների անկեղծ տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ գրանցից՝ նրանց բերելով համաշխարհային ճանաչում:
     Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Այս ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված.մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

1372 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am