Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ծառուկյանն առաջին փորձությունը չանցավ. այսքանից հետո ո՞վ կհավատա. «Իրատես»

10:10, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Ծառուկյանն առաջին փորձությունը չանցավ. այսքանից հետո ո՞վ կհավատա. «Իրատես»

«Իրատես»- գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանը կրկնել է վերջերս անընդհատ իրեն «փրկող» հայտարարությունը` եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք: Ինչ չափորոշիչով է ԲՀԿ ղեկավարը որոշում, որ ինքը իշխանություն չէ. պաշտոններ չունենալո՞վ, իշխանական լծակներին չտիրապետելո՞վ: Այլ խոսքով, եթե պաշտոն չունեն, ուրեմն ընդդիմություն են: Բայց չէ՞ որ մնացած բոլոր հարցերում նրանք վարվում են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը:
     Ասվածի լավագույն ապացույցը երեկվա նիստն էր:
     Առաջին իսկ քվեարկության ժամանակ երևաց, որ «Ծառուկյան» դաշինքից ընդդիմություն չի ստացվի: Նախ` լինելով երկրորդ ուժն ԱԺ-ում, նրանք չփորձեցին գոնե ձևական ցույց տալ, որ ընդդիմության շահերն են սպասարկում: Ինչու ձևակա՞ն, որովհետև բոլորին էլ պարզ էր, որ ԱԺ խոսնակ կդառնա Արա Բաբլոյանը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնություն, դրան գումարած` ունի նաև կոալիցիոն գործընկեր ի դեմս ՀՅԴ-ի: Ասել է` քվեարկությունն արդեն կանխորոշված էր, բայց նույնիսկ այս պարագայում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ոչ թե Էդմոն Մարուքյանին ընտրեցին, այլ Արա Բաբլոյանին:
     Այսքանից հետո ո՞վ կհավատա, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է բերել ընդդիմադիր ուժ, կամ էլ ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել, եթե այս խմբակցության քվեարկությունները հօգուտ իշխանության են»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

2894 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
vrejin hay
vrejin hay 11:52, 19.05.2017
Isk dodits inch nexves....dod@ mnum e dod
Dodits nexvel@ nexq e
Na iski chi haskatsel vor zhoxovrdi batsartsak metsamasnutyun@ tqats uni irents vra el hhki vra el
Zhoxovrdi 60%@ chi masnaqtsel por-nikneri mrtsuytin
En 40% i metsamasnutyunn el pox@ hhkits verdzrel e dodin @ntrel
De vor hhkn dzaynerd msxel e....kam du es tsaxel
Zhoxovrdi mexq@ vor a
Vor asum es um dzaym eq tvel nranits el pahanjeq