Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ուշու. ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի առաջնությունից

21:55, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Ուշու. ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի առաջնությունից

Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթացող ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ՝ 28 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) և վին-չուն (2 մարզիկ) մրցաձևերում: Հայ ուշուիստներից վին-չուն մրցաձևում արծաթե մեդալ է նվաճել Կարո Կարապետյանը՝ մեծահասակների պայքարում։ Տաոլուում Սայաթ Բաղդասարյանը մեծահասակների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել։ Կանանց պայքարում տաոլու մրցաձևում Սվետլանա Մոսոյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ տղամարդկանց պայքարում Արմեն Համբարձումյանը՝ փոխչեմպիոն։ Ցինդայում մեր չորս մարզիկները դուրս են եկել եզրափակիչ։

2109 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am