Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում մեքենան մխրճվել է հետիոտների մեջ. կա զոհ

21:40, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում մեքենան մխրճվել է հետիոտների մեջ. կա զոհ

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի «Թայմս Սքուեր» հրապարակում մարդատար ավտոմեքենան մեծ արագությամբ ընթացել է հետիոտնի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է The Independent-ը, պատահարի ժամանակ ստացած վնասվածքներից մեկ մարդ մահացել է: Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել 23 անցորդ, ովքեր այժմ բուժօգնություն են ստանում:

Նյույորքյան ոստիկանության հաղորդմամբ` մեքենան կորցրել է վերահսկողությունը` գտնվելով զբոսաշրջային կենտրոնի հարևանությամբ: Ականատեսներից մեկի խոսքով` մեքենան ընթանալիս է եղել երթևեկության հոսքին հակառակ և բախվել է անցորդներին:

Ոստիկանությունը CBS-ին հայտնել է, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, թմրադեղերի ազդեցության տակ է եղել, և կատարվածը հազիվ թե ահաբեկչական հարձակում լինի: Վարորդը կալանքի տակ է առնվել:

12566 | 0
Facebook