Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սամվել Կարապետյանը «լեզու չի գտել» Գագիկ Ծառուկյանի հետ՝ հրաժարվելով ֆինանսավորել ըմբշամարտի ֆեդերացիան

20:00, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Սամվել Կարապետյանը «լեզու չի գտել» Գագիկ Ծառուկյանի հետ՝ հրաժարվելով ֆինանսավորել ըմբշամարտի ֆեդերացիան

Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարական է տվել պաշտոնից և այլևս չի ֆինանսավորի ֆեդերացիան։ Ասում են` պատճառը ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ ընդհանուր լեզու չգտնելու հարցն է, այլև վերջերս տարածված լուրերն այն մասին, որ Ռիոյից մեդալներով վերադարձած ըմբիշները չեն ստացել իրենց աշխատավարձերը և պարգևավճարները։ Թեև լուրերի տարածման նույն օրը ֆեդերացիայի ներկայացուցիչները և անվանի ըմբիշները հերքեցին ամենը՝ որակելով դա հեյրուրանք, այնուամենայնիվ, ասում են, որ լուրերը լիովին սուտ չեն եղել։ Ռիոյից հետո ըմբիշներն ստացել են իրենց աշխատավարձերը և պարգևավճարները, սակայն 2017-ի սկզբից ֆինանսավորումը զգալի նվազել է։ Բացի այդ, խոսակցություններ կան, որ խնդիրները միայն ըմբշամարտի հետ կապված չեն։ Կարապետյանը Ծառուկյանի հետ «լեզու չի գտնում» նաև բիզնեսի ոլորտում՝ ցանկանալով դոմինանտի դերում լինել։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21331 | 8
Facebook