Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարօրինակ ու ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների խիղճը նրանց տարել է դեպի ՀՀԿ»․ Փաշինյանը՝ «Ծառուկյան դաշինք»-ի քվեարկության մասին

17:35, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
«Տարօրինակ ու ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների խիղճը նրանց տարել է դեպի ՀՀԿ»․ Փաշինյանը՝ «Ծառուկյան դաշինք»-ի քվեարկության մասին
     «Մեր թեկնածուն ստացել է 12 ձայն, ինչո՞ւ է «Ծառուկյան դաշինք»-ը քվեարկել ԱԺ ՀՀԿ-ական թեկնածու Արա Բաբլոյանի օգտին»,- դիմելով «Ծառուկյան դաշինք»-ից Աժ փոխնախագահի թեկնածու Միքայել Մելքումյանին՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը։ Մելքումյանն ասաց, որ հարցը քննարկել են խմբակցությունում ու որոշել՝ պատգամավորները քվեարկելու են խղճի մտոք։
     «Տարօրինակ ու ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների խիղճը նրանց տարել է դեպի ՀՀԿ»,- եղավ Փաշինյանի արձագանքը։
     Հիշեցնենք՝ ձայների 88 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանի խոսնակ է ընտրվել հանրապետական կուսակցությունից առաջադրված Արա Բաբլոյանը։ «Ելք»-ն առաջադրել էր Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, որը հավաքել էր 12 կողմ, 88 դեմ ձայն։
4641 | 6
Facebook