Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արգամ Աբրահամյանին կնշանակեն պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժո­ղովի փոխնախագահ. «Հրապարակ»

09:50, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Արգամ Աբրահամյանին կնշանակեն պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժո­ղովի փոխնախագահ. «Հրապարակ»

«ՀՀԿ-ում դեռ քննարկվում է ԱԺ 9 հանձնաժողովների փոխնա­խագահների հարցը, որը կանոնա­կարգվում է Դոնթի բանաձևով:


     Ըստ այդմ, ՀՀԿ-ն՝ 5, «Ծառուկյան դաշինքը»՝ 2, ՀՅԴ-ն և «Ելք»-ը 1-ական փոխնախագահ կունենան: ՀՀԿ ԳՄ նախորդ նիստում Սերժ Սարգսյանն այդ հարցը թողել է, որ որոշեն այսօր կամ վաղը, գործելու է հակակշիռների սկզբունքը՝ եթե հանձնաժողովի նախագահը «Ծառուկյան դաշինքից» է, ապա փոխնախագահը կլինի ՀՀԿ-ից: Ի դեպ, լուրեր կան, որ բաշխումը կատարվելու է քաղաքական համաձայնությամբ: Չի բացառվում, որ Արգամ Աբրահամյանին նշանակեն պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժո­ղովի փոխնախագահ: ՀՅԴ-ական Աղվան Վար­դանյանն էլ, ըստ ամենայնի, սոցիալականի փոխ­նախագահ կնշանակվի, ֆինանսաբյուջետայինի փոխնախագահն էլ «Ելք»-ից Մանե Թանդիլյանն է»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

11673 | 1
Facebook