Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

13 համարի երթուղին շարունակելու է սպասարկել Սարի թաղի բնակիչներին. քաղաքապետարանի պարզաբանումը

10:40, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
13 համարի երթուղին շարունակելու է սպասարկել Սարի թաղի բնակիչներին. քաղաքապետարանի պարզաբանումը

MAMUL.am-ի թղթակիցն օրեր առաջ անդրադարձել էր Սարի թաղին սպասարկող տրանսպորտային նոր երթուղու շուրջ ծավալվող խառնաշփոթ վիճակին: Նշել էր, որ նոր` 13 համարի ավտոբուսն, այս 1-2 ամիսների ընթացքում անընդհատ փոխում է իր ուղեգիծը` տեղի տալով թե՛ վարորդների, թե՛ ուղևորների դժգոհությանը: Վերջին օրերին ավտոբուսը շրջանցում է Ալեք Մանուկյան փողոցը, բացի այդ` խոսակցություններ են շրջանառվում, որ շուտով հանվելու են դրանք՝ նախկինի պես թողնելով հները:
     Քաղաքապետարանին մեր թղթակիցը հարցում էր ուղարկել` խնդրելով պատասխանել խնդրին առնչվող մի շարք հարցերի:
     Այսպես, աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ներքաղաքային ավտոբուսային հ.13 երթուղին երկարացնել է մինչև Սարի թաղ՝ նպատակ հետապնդելով բարելավելու թաղամասի տրանսպորտային սպասարկման վիճակը, ապահովելու անմիջական կապը քաղաքի կենտրոնի և մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչը ապահովվում է նաև վերջին օրերին կատարված՝ ուղեգծի մասնակի փոփոխության դեպքում (երթուղու սպասարկումը Սայաթ Նովայի պողոտայով, Չարենցի և Նար-Դոսի փողոցներով):
     Երթուղու ուղեգծի մասնակի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում գործող միկրոավտոբուսային հ.26 երթուղու (Ուռուցքաբանության կենտրոն-Պետօպերա-Խորենացու փող.) աշխատանքի դադարեցումից հետո բազմաթիվ բողոքներ էին ստացվում Նար Դոսի փողոցին հարակից բնակելի շենքերի և տների բնակիչներից՝ դեպի քաղաքի կենտրոն և միկրոավտոբուսային հ.26 երթուղու երթևեկման ուղղությամբ տրանսպորտային կապի բացակայության վերաբերյալ, այդ իսկ պատճառով ավտոբուսային հ.13 երթուղին ներկայումս շրջանցում է Ալեք Մանուկյան փողոցը՝ ապահովելով Նար-Դոսի փողոցի բնակչության սպասարկումը:
     Միաժամանակ հայտնում եմ, որ Ե. Քոչարի և Ալեք Մանուկյան փողոցներից դեպի կենտրոն ուղղությամբ գործում են ավտոբուսային հ.հ.18, 57 և միկրոավտոբուսային հ.հ.30, 46, 62, 64 երթուղիները, իսկ ավտոբուսային հ.13 երթուղին Սայաթ Նովայի պողոտայով հատում է նաև Ալեք Մանուկյան փողոցը:
     Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ ավտոբուսային հ.13 երթուղին Սարի թաղից չի հանվելու, այն շարունակելու է սպասարկել թաղամասի բնակիչներին:

2756 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
հ 46 avtobusnela shat canrabernvac
հ 46 avtobusnela shat canrabernvac 12:13, 22.05.2017
QANAQERI TRANSPORTNELA AHAVOR NAMANAVAND 46-AVTOBUSN 1991-TVI TRANSPORTIC CHI TARBERVUM