Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ավտովարորդները Տրանսպորտի նախարարի հրաժարականն են պահանջում` խոստանալով բոյկոտել վերանշանակումը

17:30, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Ավտովարորդները Տրանսպորտի նախարարի հրաժարականն են պահանջում` խոստանալով բոյկոտել վերանշանակումը
     «Վահան Մարտիրոսյանի վերանշանակումը բոյկոտվելու է՝ խոստացված հասարակական խորհուրդը չստեղծելու և վարորդներին խաբելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
     «Մենք պետք է ստեղծենք հասարակական խորհուրդ, որ հարկ եղած ժամանակ զանգենք ասենք` պարոն նախարար, խնդիր կա: Մենք ոչ թե նախարարին կխնդրենք, որ ամիսը մեկ մեզ ընդունի, այլ ինքը ներկայանա և լուծում կառաջարկի բարձրացված հարցերին: Բացի այդ, մենք փողոցից կտեղափոխվենք մի դաշտ, որտեղ էլ կքննարկենք մեզ հուզող խնդիրները»,- շարունակեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահը` նշելով, որ այդ հասարակական խորհուրդում ընդգրկվեն 10 անհատ տաքսու վարորդներ. «Կբարձրաձայնենք խնդիրները, ամոթանք կտանք այն ինչ կատարվել է առ այսօր, այն բիզնես ցեղասպանությունը, որ իրականացրեցին դեղին պետհամարանիշներով տաքսու վարորդների նկատմամբ։ Ամբողջ Հայաստանում չկա ոչ մի օրինական տաքսի, իսկ քաղաքում օրինականացված 10% տաքսու վարորդները չեն վճարել պետական տուրքերը՝ մեղադրելով նախարարությանը հերթական անգամ խաբելու մեջ։ Պահանջում ենք, որ այդ գումարներին համաներում տրամադրվի…»։
     Տ. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Դիլիջանի, Նոյեմբերյանի և դեպի Վրաստան ձգվող միջպետական ճանապարհների խայտառակ վիճակին` բողոքելով, որ ավտոներկրողները, որոնք ավտոմեքենա են ներկրում, ջարդուխուրդ եղած գալիս են տուն, հետո էլ ահագին գումար է պետք, որ այդ ջարդած մեքենաները վերանորոգեն:
2329 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am