Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

«Էրդողանի Թուրքիայում սովորական բան են դարձել խոսքի, մամուլի և հավաքների ազատության վրա հարձակումները»․ Ադամ Շիֆը՝ Թուրքիայի դեսպանատան մոտ հայերի վրա հարձակման մասին

14:40, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
«Էրդողանի Թուրքիայում սովորական բան են դարձել խոսքի, մամուլի և հավաքների ազատության վրա հարձակումները»․ Ադամ Շիֆը՝ Թուրքիայի դեսպանատան մոտ հայերի վրա հարձակման մասին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը գովեստներ շռայլեց ավելի ու ավելի ինքնակալ դարձող առաջնորդին: «Սպիտակ տանը հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Էրդողանի անվտանգության ծառայողները Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ դաժանորեն հարձակվել են քրդերի, հայերի, եզդիների և մյուս խաղաղ ցուցարարների վրա: Մինչ մենք դեռևս հետազոտում ենք տեղի ունեցածի մանրամասները, տագնապահարույց հոլովակում պատկերված է, թե Էրդողանի անվտանգության ծառայողներն ինչպես են հարձակվել ցուցարարների վրա»,- գրել է Շիֆը:

Նա նշել է, որ վարչակազմը մինչ օրս լռում է այս միջադեպի կապակցությամբ, սակայն հարձակումը չի կարող անպատասխան մնալ, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն անձանց դեմ, ովքեր հարձակվել են իրենց իրավունքներն իրականացնող ցուցարարների վրա: «Անհրաժեշտ է նրանց անձը պարզել և հարցաքննել մինչև երկրից հեռանալը: Էրդողանի Թուրքիայում սովորական բան են դարձել խոսքի, մամուլի և հավաքների ազատության վրա հարձակումները: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր տանը երբեք նման բան չի կատարվի»,- եզրափակել է կոնգրեսականը:

959 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am