Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Հնարավո՞ր է 22 տարում բնակչության թիվն ավելացնել 1.2 միլիոնով, երբ նախորդ 25 տարիներին այդ նույն թիվը պակասել է առնվազն 1.2 միլիոնով»․ արձագանքներ՝ նախագահի ելույթին

16:15, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
«Հնարավո՞ր է 22 տարում բնակչության թիվն ավելացնել 1.2 միլիոնով, երբ նախորդ 25 տարիներին այդ նույն թիվը պակասել է առնվազն 1.2 միլիոնով»․ արձագանքներ՝ նախագահի ելույթին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 18-ին, Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանկ ելույթ է ունեցել՝ նշելով հետևյալը․ «Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:
     Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիներին երկրից հեռացել է 350 հազար մարդ։ Հնարավո՞ր է 22 տարում բնակչության թիվն ավելացնել 1.2 միլիոնով, երբ նախորդ 25 տարիներին Հայաստանի բնակչության թիվը պակասել է առնվազն 1.2 միլիոնով, իսկ այսօր արտագաղթը շարունակվում է։ Այսպես, 2016-ին Հայաստանից հեռացել և չի վերադարձել ավելի քան 48 հազար մարդ»։
     Թեմայի շուրջ գրառում է կատարել նաև Գևորգ Դարբինյանը: «4 մլն բնակչության ցուցանիշին հասնելու համար մինչև 2040թ. սպասել պետք չէ: Մինչև 2030 թիվը երեք համապետական ընտրություն է լինելու, ոստիկանության անձնագրայինը կհասցնի դրանց միջոցով բնակչության թիվը նույնիսկ այդ ցուցանիշից գերազանցող դարձնել: Եղած-չեղածը մի միլիոն չի՞»:

| | |
3088 | 5
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 16:44, 18.05.2017
արա այ սերժիկ, դու քո ասածներին հավատում էս՞, 88-ից սկսած 1։5 միլիոն մարդ երկրից փախել են, այո այո փախել են, ոչ թե արտագնա աշխատանքի են գնացե..լ ու ես համոզված եմ որ դրանցից ոչ ոք ետ չի գա, քանքի դու և քո կուսակցությունը գոյություն ունեք։իսկ դա վերացնելն ըստ երևույթի անհնար է։ ու ամեն տարի փախնում են ու էլի կփախնեն, դու երկիրը դարձնում էս ռուսաստանի մարզերից մեկը ու դա երբեք քեզ չեն ների.. ոչ էլ քո թոռներին ու ծոռներին կներեն. ինչպես միկոյանին ու մնացած ազգի դավաճաններին չեն ներում..
A.
A. 22:36, 18.05.2017
Hnaravor e ete inkubator baces u klonavorvac rarabaxciner bazmacnes