Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Մոլորակի բնակչության քառորդ միլիարդը թմրամիջոցներ է օգտագործում

00:05, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Մոլորակի բնակչության քառորդ միլիարդը թմրամիջոցներ է օգտագործում

Շուրջ 250 միլիոն մարդ աշխարհում օգտագործում է թմրամիջոց, այդ թվում և նրանք, ովքեր դա անում են տարվա մեջ թեկուզ 1 անգամ: Նրանցից 30 միլիոնը խնդրահարույց կատեգորիայի մեջ են մտնում, որոնք տառապում են թմրակախվածությունից ու դրան զուգակցող հիվանդություններից: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցավորության դեմ պայքարի վարչության տնօրեն Յուրի Ֆեդոտովը: Նրա խոսքերով՝ թմրամոլությունն աճում է՝ բնակչության թվի աճին զուգահեռ: Ամեն տարի թմրանյութերը խլում են 200 հազար մարդու կյանք: 11,5 միլիոն մարդ աշխարհում թմրանյութ է ընդունում ներարկման միջոցով, նրանց 52%-ը վարակված է հեպատիտ C-ով, 14%-ը՝ ՄԻԱՎ-ով: «Այս թվերի ետևում միլիոնավոր մարդկանց ու նրանց հարազատների տառապանքներն են»,- ասել է Ֆեդոտովը:

«Չնայած բոլոր ջանքերին՝ գնալով ընդլայնվում են թմրամիջոցների ցանքատարածությունները: Ջնջվում է սահմանը թմրանյութ արտադրող, տարանցիկ և սպառող երկրների միջև: Այս ամենը խառնվել է մի մեծ թմրաշուկայի մեջ»,- ասել է նա:

2681 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am