Դեթրոյթում մայիսի 17-ի գիշերը՝ իր համերգից մի քաի ժամ անց մահացել է հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը: Նա 52-րդ տարեկան էր:
նա հանկարծամահ է եղել, մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:
Քրիս Քորնելը հայտնի է որպես Soundgarden ռոք խմբի կիթառիստ ու երգահան:
Նա հեղինակել էր «Խոստումը» երգը Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան համանուն ֆիլմի համար, որի մասի ասել էր. «Մենք պետք է իրազեկ լինենք անցյալում տեղի ունեցած դեպքերից: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ մենք չենք պատմում պարզապես հարյուրամյա հնության պատմություն, մենք խոսում ենք այն պատմության մասին, որը տեղի է ունենում այսօր»: