Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Աշխարհում առաջին անգամ վիրահատել են 470 գրամ կշռով ծնված անհաս երեխայի

19:05, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Աշխարհում առաջին անգամ վիրահատել են 470 գրամ կշռով ծնված անհաս երեխայի

Հնդկաստանում հղիության 28-րդ շաբաթում ծնված երեխան դարձել է աշխարհի ամենափոքր պացիենտն, ով սրտի վիրահատություն է տարել: Ռաջասթանում ծնված տղան ծննդաբերությունից հետո 470 գրամ է կշռել, ձեռքի ափի չափ է եղել ու այնքան փխրուն, որ բժիշկները վախեցել են նույնիսկ դիպչել նրան: Աչքերը դեռ փակ են եղել, թոքերը՝ թերաճ, մաշկը՝ թղթի նման: Չնայած այս ամենին՝ ծնվելուց 2 շաբաթ անց որոշում է կայացվել նրան վիրահատելու, քանի որ նրա մոտ ի հայտ են եղել շնչառական խնդիրներ, նաև ունեցել է սրտային 2 գլխավոր անոթների սերտաճում: Սովորաբար այս 2 անոթները միացված են լինում ներարգանդային կյանքում, իսկ ծնվելու պահին դրանք ձևափոխվում են աորտայի ու թոքային զարկերակի: Եթե դա տեղի չի ունենում, ապա երեխան պետք է անցնի դեղորայքային բուժման փուլ, ծայրահեղ դեպքում՝ ենթարկվի վիրահատության:
     Նման անհաս երեխային վիրահատելը չափազանց բարդ խնդիր է եղել, նրա ամեն մի օրգան եղել է թերզարգացած ու սովորական նորածնի օրգաններից 10 անգամ փոքր: Վիրահատությունն արվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ հատուկ փոքրացված գործիքներով: Այն, որ երեխան ողջ է մնացել, հրաշք են համարում անգամ բժիշկները:

Աշխարհում առաջին անգամ վիրահատել են 470 գրամ կշռով ծնված անհաս երեխայի
Աշխարհում առաջին անգամ վիրահատել են 470 գրամ կշռով ծնված անհաս երեխայի
Աշխարհում առաջին անգամ վիրահատել են 470 գրամ կշռով ծնված անհաս երեխայի
Աշխարհում առաջին անգամ վիրահատել են 470 գրամ կշռով ծնված անհաս երեխայի
Աղբյուրը` life.ru
4746 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am