Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Սպանություն Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դի

12:20, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Սպանություն Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դի
     Սպանություն է արձանագրվել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ տևական ժամանակ է, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 Ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Ոստիկանները խնդրել են, որպեսզի դեպքի վայր ժամանեն հրշեջ-փրկարարները՝ բնակարանի դուռը բացելու համար: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
     Փրկարարները և ոստիկանները, բացելով տան դուռը, բնակարանում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի: Պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանն ամբողջովին տակնուվրա է արված եղել, իսկ սպանվածը տանը եղել է միայնակ. քույրն ու մայրը եղել են Երևանում:
5217 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am