Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Նոր մանրամասններ` փաստաբաններին ծեծի ենթարկելու գործից

13:05, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Նոր մանրամասններ` փաստաբաններին ծեծի ենթարկելու գործից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ապրիլի 27-ին փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի իրական հանգամանքները. հարուցված 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
     Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է հարուցված երկու քրեական գործ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում Տ. Աթանեսյանին, Ա. Սողոմոնյանին, ինչպես նաև Ս. Բաբայանին, Վ. Խաչիկյանին և Ա. Հարությունյանին ծեծելու դեպքերի առթիվ։
     Նշված անձինք ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։ Նկատի ունենալով, որ քրեական գործերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Տ. Աթանեսյանի, Ա. Սողոմոնյանի, Ս. Բաբայանի, Վ. Խաչիկյանի և Ա. Հարությունյանի նկատմամբ բռնությունները գործադրվել են նույն միջադեպի ժամանակ՝ քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 2 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին։
     Տուժողներին պատճառված վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:
     Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ըստ փորձագետների՝ տուժողներից երկուսին պատճառված վնասվածքներն առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, մեկի առողջությանը պատճառվել է թեթև, մյուսին՝ միջին ծանրության վնաս։
     Այսպես՝ Ա. Սողոմոնյանին մարմնական վնասվածքներ են պատճառվել՝ ճակատի միջին մասի, աջ դաստակի երրորդ մատի շրջանի սալջարդ վերքերի, ձախ աչքի վերին կոպի արյունազեղման և ձախ աչքի ստորին կոպի արյունահավաքի ձևով, որոնց հետևանքով, ըստ փորձագետի եզրակացության, առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Վ.Խաչիկյանը մարմնական վնասվածքներ է ստացել փոշտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, իսկ Ս.Բաբայանը՝ ձախ այտոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
     Ա. Հարությունյանը, ըստ փորձագիտական եզրակացության, մարմնական վնասվածքներ է ստացել` ձախ աչքի ստորին կոպի շրջանի արյունազեղման, աջից ստորին ծնոտի գլխիկի ներհոդային աննշան տեղաշարժով կոտրվածքի ձևով, որով նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
     Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

1476 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am