Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադին աջակցելու համար ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման օրինագիծ է ընդունել

11:30, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Ասադին աջակցելու համար ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման օրինագիծ է ընդունել

Միացյալ Նահանգերի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ է ընդունել:
     «Ասադի՝ մարդկության դեմ իրագործած հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ: Նոր պատժամիջոցների օգնությամբ մենք կշարունակենք ճնշում գործադրել սիրիական ռեժիմի ու դրա ամենաակնառու աջակիցների՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ»,- նշել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը:
     Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանն, ապա հաստատվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

7497 | 0
Facebook