Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես մանկաբույժ եմ և գիտեմ՝ ինչպես վարվել չարաճճիների հետ»․ Արա Բաբլոյանը՝ պատգամավորների մասին

10:50, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
«Ես մանկաբույժ եմ և գիտեմ՝ ինչպես վարվել չարաճճիների հետ»․ Արա Բաբլոյանը՝ պատգամավորների մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հե՞շտ է փոխարինել Գալուստ Սահակյանին, նշել է. «Ոչ, հեշտ չէ: Պարոն Սահակյանը մեծ փորձառություն ունի ու ինձ ժամանակ է հարկավոր»: Հարցին, թե կկարողանա՞ նա էլ անկրկնելի մտքերով հանդես գալ, ինչպես Գալուստ Սահակյանը, Բաբլոյանն ասել է. «Ամեն մարդ իր ոճն ունի և իր հնարավորությունները»: Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ի՞նչ կանի, եթե պատգամավորները չարաճճի պահեն իրենց, Բաբլոյանը կատակել է. «Ես մանկաբույժ եմ և գիտեմ՝ ինչպես վարվել չարաճճիների հետ»:

4374 | 1
Facebook