Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

«Սասնա ծռերի» գործով դատավորի կինը տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել․ «ՀԺ»

10:10, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
«Սասնա ծռերի» գործով դատավորի կինը տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը քննող դատավոր՝ «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել:
     Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Լիլիթ Գաբրիելյանը 2011թ. 15 հազար ԱՄՆ դոլար է նվեր ստացել, 2012թ.՝ 2000 ԱՄՆ դոլար, 2014թ.՝ 10 հազար ԱՄՆ դոլար: 2014թ. նա վաճառել է իր «Toyota Rav 4» ավտոմեքենան 11 հազար ԱՄՆ դոլարով և նույն տարում 21 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS RX» տեսակի ավտոմեքենա:
     Նախորդ տարի Լիլիթ Գաբրիելյանը 5 միլիոն դրամ եկամուտ է ստացել շահաբաժնից, սակայն նրա հայտարարագրերում բացակայում է տեղեկությանը, թե որ ընկերությունում է նրա շահաբաժինը: Նույն տարում նրա դրամանական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 5 հազար ԱՄՆ դոլար և 29 միլիոն դրամ:
     Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ տարի ունեցել է 10 միլիոն դրամ եւ 55 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել է մոտ 8 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
     Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամի գործը երեկ անջատվել է և ուղարկվել դատարան»:

2230 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am