Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Ուղիղ 25 տարի առաջ այս օրը «hայերը գրավել են Չինաստանը»». Աշոտ Ասատրյան

09:55, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
«Ուղիղ 25 տարի առաջ այս օրը «hայերը գրավել են Չինաստանը»». Աշոտ Ասատրյան

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը՝ 1992թ. մայիսի 18-ին, ողջ աշխարհը խիստ զարմացած էր: Ֆրանսիական մամուլը գրել էր՝ հայերը գրավել են Չինաստանը:

ԵԱՀԽ հերթական նիստի ժամանակ քննարկվում էր Լաչինի ազատագրման հարցը: Նիստը թարգմանվում էր 6 լեզվով , այդ թվում նաև ֆրանսերեն՝ «Hier l'armée de l'Arménie a occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը)»:

Պատկերացրեք այդ պահին նիստին ներկա գտնվող չինացիների դեմքի արտահայտությունը: Նրանք ընդհատեցին նիստն ու վիճաբանություն սկսվեց: Այնուհետև բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքն ու լսում հետևյալը. «Excusez-moi, s՛il vous plait, ce n'est pas l'armée de l'Arménie, qui a occupée la Chine, c'est l'armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցե՛ք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Լեռնային Ղարաբաղի բանակն է օկուպացրել Չինաստանը)»:

Եվ միայն որոշ ժամանակ անց բոլորը հասկացան, որ խոսքը ոչ թե Չինաստանի մասին էր (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածի, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին Լաչինի շրջանը:

3231 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am