Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Քննությունն ավարտվի` բոլոր հարցերի պատասխանները կստանաք». Արտակ Սարգսյան

20:05, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Քննությունն ավարտվի` բոլոր հարցերի պատասխանները կստանաք». Արտակ Սարգսյան
     Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ Ազգային ժողովի պատգամավոր, «ՍԱՍ գրուպ» սեփականատեր Արտակ Սարգսյանը անդրադառնալով իր հետ կապված սկանդալային ձայնագրությանը, լրագրողներին հորդորեց սպասել քննության ավարտին. «քննություն է ընթանում, քննությունն ավարտվի բոլոր հարցերի պատասխանները կստանաք»:
     Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի ղեկավարությունն աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, որտեղ քննարկել էին, թե ով ինչքան ձայն պետք է բերեր թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին:
     Ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել:
2072 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
հհ քաղաքացի
հհ քաղաքացի 09:50, 18.05.2017
Իշխանության սցենարը նույնն է! Ինչ-ինչ պատճառով կոխեցին ցեխը, քիթը ճզմեցին, տեղը դրեցին. հետո կլղոզեն, կցրեն կանցնի կգնա:Բայց հո ինքը միակը չեր?, որ ձայներ եր հավաքում