Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտական դիրքում զինծառայող է մահացել

19:15, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Մարտական դիրքում զինծառայող է մահացել

2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները: Նշվում է, որ քննության արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:
13320 | 6
Facebook