Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միացյալ Նահանգներում քաղաքական շիզոֆրենիա է զարգանում». Պուտինը` Թրամփին ուղղված մեղադրանքների մասին

17:05, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Միացյալ Նահանգներում քաղաքական շիզոֆրենիա է զարգանում». Պուտինը` Թրամփին ուղղված մեղադրանքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, անդրադառնալով ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչող մեղադրանքներին` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին գաղտնի տեղեկությունների փոխանցման հետ կապված, «քաղաքական շիզոֆրենիայի» նշան է որակել դրանք:

«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներում քաղաքական շիզոֆրենիա է զարգանում: Այլ կերպ այդ ամենը մեկնաբանել չեմ կարող»,- ասել է Պուտինը Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպումից հետո:
     Պուտինը կատակել է, թե ստիպված է նկատողություն անել Լավրովին, որովհետև նա ոʹչ իր, ոʹչ էլ ՌԴ հատուկ ծառայությունների հետ Թրամփի հայտնած գաղտնիքով չի կիսվել:

«Սկզբում, երբ հետևում էինք ներքաղաքական պայքարի զարգացման գործընթացին, մեզ համար ծիծաղելի էր: Այսօրվա դրությամբ սա ոչ միայն պարզապես տխուր է, սա մեր մտահոգությունն է հարուցում, որովհետև դժվար է պատկերացնել, թե էլ ինչ կարող են մտածել այն մարդիկ, որոնք նման անհեթեթություն, նման զառանցանք են գեներացնում: Նրանք Միացյալ Նահանգներում ներքաղաքական իրավիճակն աշխուժացնում են հակառուսական կարգախոսներով, կա՛մ նրանք չեն հասկանում, որ այս զառանցանքն իրենց կողմից են տարածում, և այդ դեպքում նրանք ուղղակի բթամիտ են, կա՛մ ամեն ինչ հասկանում են, և այդ դեպքում նրանք պարզապես վտանգավոր ու անազնիվ մարդիկ են: Սակայն ամեն դեպքում սա Միացյալ Նահանգների գործն է, և մենք չենք պատրաստվում այս հարցում միջամտել »,- ասել է Պուտինը:

6190 | 2
Facebook