Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վեոլիա ջուր»-ը ներկայացնում է առանց ջրաչափի բնակիչ բաժանորդների համար սպառված ջրի քանակի հաշվարկի եղանակը

18:05, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Վեոլիա ջուր»-ը ներկայացնում է առանց ջրաչափի բնակիչ բաժանորդների համար սպառված ջրի քանակի հաշվարկի եղանակը
     «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ առանց առևտրային հաշվառքի (ջրաչափի) սարքի ջրամատակարարման դեպքում՝ ջրի քանակի հաշվարկի կարգում 2017թ. hունվարի 1-ից կատարվել է փոփոխություն: Բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 30 խորանարդ մետր: Ոչ բազմաբնակարան շենքի (անհատական տնատիրության) բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը մնացել է նույնը՝ ամսական 100 խորանարդ մետր: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից 30 աշխատանքային օրվա ընթացքում առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում՝ մատուցված ծառայության քանակը հաշվարկվում է բաժանորդին մատուցված ծառայության միջին ամսական քանակի 10%-ի չափով:
11291 | 1
Facebook